Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

ԵՄ-ն Կիևում կբացի ռազմական նորարարությունների գրասենյակ, իսկ արկերի արտադրությունը կհասցնի 2 միլիոնի

ԵՄ-ն Կիևում կբացի ռազմական նորարարությունների գրասենյակ, իսկ արկերի 
արտադրությունը կհասցնի 2 միլիոնի

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը 2024 թվականին Կիևում կբացի ռազմական նորարարությունների իր գրասենյակը՝ ռազմական արդյունաբերության բնագավառում համագործակցության զարգացման նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնը՝ ելույթ ունենալով ԵՄ-Ուկրաինա պաշտպանական արդյունաբերության համաժողովի բացմանը։

«Մենք Կիևում կբացենք Եվրոպայի ռազմական նորարարությունների գրասենյակ՝ կամուրջ ստեղծելու եվրոպական նորարարական ստարտափների և Ուկրաինայի զենքի արտադրության ձեռնարկությունների և ուկրաինական բանակի միջև, որպեսզի եվրոպական ձեռնարկությունները կարողանան օգնել ուկրաինական բանակին մարտի դաշտում», - Բրետոնի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։

Եվրահանձնակատարը նաև հայտարարել է, որ մտադիր է 2025 թվականին արկերի տարեկան արտադրությունը հասցնել մինչև 2 միլիոնի և շարունակել արտադրության ընդլայնումը։

«Ես աշխատում եմ այն ուղղությամբ, որ եվրոպական տնտեսությունն անցնի ռազմական ռեժիմի, որպեսզի մենք կարողանանք ավելի շատ արտադրել և Ուկրաինային զենք մատակարարել այսօր և ապագայում», - հայտարարել է Բրետոնը։

Վերջին 10 ամիսներին, եվրահանձնակատարի խոսքով, ԵՄ-ն 500 մլն եվրո է ներդրել արդյունաբերական նախագծերում՝ հասնելով տարեկան 1 միլիոն արկերի արտադրության։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]